Կստեղծվի Կոնդ թաղամասի և զբոսաշրջության զարգացման գործընթացը համակարգող խումբ

Avinyan

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ընդունել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին: Որոշման մեջ մասնավորապես ասված է․ 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Ստեղծել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»։

Ձեզ կհետաքրքրի...