Խոշոր ավտովթար Երևանում․ Նորագավիթում բախվել են 6 ավտոմեքենա․ վիրավորներին առաջինն օգնության են հասել Ռազմական ոստիկանության ծառայողները․

vtar

Այսօր, սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի հատման հատվածում բախվել են՝ 69-ամյա Յուրիկ Հովհաննիսյանի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի, Խարբերդ գյուղի բնակիչ 61-ամյա Ալբերտ Ղազարյանի վարած Opel մակնիշի, Նորագավիթի բնակիչ 48-ամյա Արսեն Վարդանյանի վարած Opel մակնիշի, Վարդենիս քաղաքի բնակիչ 38-ամյա Վահագն Հակոբյանի վարած Toyota մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Մերի Ասատրյանի վարած Mini Cooper մակնիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 23-ամյա Հակոբ Հակոբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հակոբյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 56-ամյա Ժուլետա Հակոբյանը և Mini Cooper-ի վարորդ Մ․ Ասատրյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6, այնուհետև՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, բոլոր վիրավորներին ու վարորդներին առաջինն օգնության են հասել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության ծառայողները։ Վարորդներից մեկին ավոտեմքենայից դուրս բերելու համար ՌՈ ծառայողը ձեռքով կոտրել է ապակին, որպեսզի կարողանան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից։ Նրա ձեռքը նույնպես վնասվել է, ով նույնպես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև՝ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...