ԱՄՆ-ում անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութը կստեղծվի մինչև տարեվերջ. Էնթընի Ֆաուչի
Միացյալ Նահանգները կորոնավիրուսի «անվտանգ ու արդյունավետ» պատվաստանյութ կստեղծի մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին՝ գրում է Fox News-ը:
«Կարծում եմ՝ մինչև տարեվերջ մենք կունենանք անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ»,- հայտնել է ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթընի Ֆաուչին:
Ամերիկացի համաճարակաբանը հուսով է, որ պատվաստանյութ կստեղծվի կարճ ժամանակում:
Ֆաուչին կրթօջախների ղեկավարությանը հորդորել է թեստի դրական արդյունքներ ցույց տված ուսանողներին տուն չուղարկել, քանի որ վարակվածները ախտը կարող են տարածել նաև իրենց շրջաններում: