ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. քաղաքացիները երկկողմանի փակել են Արարատի մարզ տանող ճանապարհը

pakel en

Auroranews-ի տեղեկություններով այս րոպեներին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի խաղողագործները  երկկողմանի փակել են մարզ տանող ճանապարհը: 

Auroranews- ը կապ հաստատեց Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանի հետ: 

«Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում Լուսառատ համայնքի բնակիչներն են, մի քանիսն են մեր համայնքից: Մարդիկ բողոքում են խաղողի մթերման գներից: Տեղյակ եմ, որ այս րոպեներին մարզպետը գալիս է այստեղ, որ տեղում փորձի հարթել խնդիրը»,- նշեց մեր զրուցակիցը: 

11:10 լրացում

Auroranews- ի հետ զրույցում Լուսառատի համայքապետը նշեց, որ ճանապարհն այս րոպեներին բաց է: «Քաղաքացիներն այն բացել են մարզպետի այցից հետո և պայմանավորվել են նրա հետ մարզպետարանում հանդիպել ժամը 15:00-ին»

Ձեզ կհետաքրքրի...