«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Մասրիկ-1»-ը 2022 թ. հուլիսի 1-ին պետք է ցանցին միացված լինի

fotovoltain

«Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվելիք՝ տարեկան 120-150 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրական հզորությամբ «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի հետ կապված փաստաթղթային ամբողջ գործընթացն  ավարտին է մոտենում: Արդեն հավանություն է տրվել նաեւ ՀՀ կառավարության, «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Էս. Էլ. — «Էֆէսէլ Սոլար» Էս. Էլ.-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ ուղղակի պայմանագրին ուղեկցող նամակին: Մնում է անկախ ինժեների հաստատումը : «ՀՀ»-ն որոշ պարզաբանումներ է ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից :

Ըստ այդմ, անկախ ինժեների հաստատումը նախատեսվում է կառավարության աջակցության համաձայնագրով: «Մասրիկ» ՓԲԸ-ն պետք է անկախ ինժեներ վարձի, որը եւ հաշվետվություն տրամադրի ծրագրի իրականացման որակական — տեխնիկական մուտքագրերի մասին կառավարությանը: «Անկախ ինժեների թեկնածուն դեռ չի հաստատվել կառավարության, նախարարության կողմից: Սպասում ենք նոր թեկնածուի ներկայացման: Իսկ չի հաստատվել, որովհետեւ հավատ չի ներշնչել: Անկախ ինժեները կարող է կազմակերպություն կամ անհատ լինել եւ պետք է ունենա համապատասխան փորձառություն»,- պարզաբանել է Հակոբ Վարդանյանը:

ՏԿԵ նախարարի տեղակալը հստակեցրել է, որ 2022 թ. հուլիսի 1-ին «Մասրիկ-1» արեւային կայանն արդեն պետք է էներգահամակարգի միասնական ցանցին միացված լինի: Զուտ շինարարության համար անհրաժեշտ է մեկ տարի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ձեզ կհետաքրքրի...