Գերմանիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 5 երեխայի մարմին

erexaner

Գերմանիայի արևմտյան շրջանի Զոլինգեն քաղաքի մասնավոր բնակարաններից մեկում հայտնաբերվել է հինգ երեխայի մարմին՝ գրում է BBC-ն:

Երեխաների մահվան պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Երկրի իրավապահ մարմինները տեղի ունեցածը հանցագործություն են որակել:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ երեխաները եղել են 1-8 տարեկան: Վեցերորդ երեխան, որը 11 տարեկան է, կարողացել է ողջ մնալ:

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեխաների 27-ամյա մայրը Դյուսելդորֆի գնացքի կայարանում փորձել էր ինքնասպան լինել: Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի շարժառիթների մասին տեղեկություններ չկան: Դրանք պարզելու համար երեխաների մայրը կհարցաքննվի:

Հեղինակ`Մարի Կոստանյան

 

Ձեզ կհետաքրքրի...