Հիստերիայի մեջ մի՛ ընկիր. Չավուշօղլուն՝ Մակրոնին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել «հիստերիայի մեջ չընկնել» Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման պատճառով: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մակրոնը «հիստերիայի մեջ է ընկել» Լիբիայում Խալիֆա Հաֆթարի ձախողման պատճառով, այնուհետև՝ «նվաստացվել է» Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Մևլութ Չավուշօղլուի հավաստմամբ՝ Ֆրանսիան սկսել է Հունաստանին «սադրել» Թուրքիայի հետ հակամարտության: