Խաշթառակցի 5 երեխաների տատիկի արյան մեջ ևս մկնդեղ է հայտնաբերվել, իսկ մայրը, որը հղի էր, կորցրել է երեխային. ArmDaily. am

Qashatagh

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի հայտնի ընտանիքի երեխաները շարունակում են հիվանդանոցում մնալ: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց երեխաների տատիկը: 

 

«Երեխաները հիմա իրենց լավ են զգում, սիստեման անջատել են, ներարկիչով են ստանում դեղերը, որպեսզի երակները նորից չծակեն: Դեռ չգիտենք, թե որքան կմնանք հիվանդանոցում, երկուշաբթի օրը պարզ կլինի»,- ասաց տիկին Էմման: 

Նա նշեց, որ ինքը ևս բուժում է ստանում. «Իմ մոտ էլ նույն ախտանշանները կար՝ ձեռքերիս ու ոտքերիս կապտուկներ, նույնը, ինչ երեխաների ու ամուսնուս մոտ: Սննդի միջոցով է անցել: Ես նախորդ ուրբաթ օրը եկա իբր երեխաներին պահելու, էն էլ էստեղ վատացա, ստուգեցին, տեսան, որ իմ մոտ էլ թունավորում կա»:

Անդրադառնալով 5 երեխաների մոր առողջական վիճակին ու հղիությանը՝ երեխաների տատիկն ասաց, որ նա ևս Երևանում է. «Հեսա գալու է, որ երեխաներին տեսնի: Հղիությունը հիմա չկա, սկզբում ասել էին որ հղի է, բայց հիմա թեստը բացասական է եղել, ինքը չի ստել, որ գնացել է, ասել են հղի ես, երևի ծանր գործեր շատ է արել դրա համար կորցրել է երեխային»:

Նա նաև նշեց, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինքը տուն է գնալու, իսկ երեխաներին տեղափոխելու են մանկատուն. «Այս վիճակում ես չեմ ուզում տուն տանեմ, ավելի լավ է մանկատանը լինեն, հետո տեղափոխեն մեր Իջևանի «ՍՕՍ» մանկական գյուղ»: 

Կինը նաև նշեց, որ ամուսնուց, ով ևս հիվանդանոց է տեղափոխվել և նրա արյան մեջ մկնդեղ է հայտնաբերվել, որևէ տեղեկություն չունի, իրեն տեղեկություն չեն հայտնում, բայց գիտի, որ վիճակը ծանր է: 

Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն էլ ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքի անդամներից միայն մահացած երեխայի հայրն է այս պահին համայնքում գտնվող իրենց տանը: 

 

Մանրամասները՝ սկզնաղբյուրում

Ձեզ կհետաքրքրի...