Պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները․ Հրանտ Սարկիսով

Pghcel en

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ Գրառումը՝ ստորև․

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ…

Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ֊որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը եւ Ռոբերտ Աբաջյանինը։

Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում։

ՀՀ ոստիկանություն /Police of the Republic of Armenia Կարծում եմ անելիք ունեք մեր Պետություններում վանդալներ կան»։

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդն դեպքն է, երբ պղծվում են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները։ Նախորդը դեպքը տեղի էր ունեցել 2019-ի օգոստոսին։

 

Ձեզ կհետաքրքրի...