2020-2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզներն այդ օրվանից կսկսեն գործել

Mngo

Հարգելի համաքաղաքացիներ,
2020-2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզներն այդ օրվանից կսկսեն գործել 👧👦

Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
Առաջնահերթությունը տրվելու է
📌 աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
📌 առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
📌 տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում:

Ձեզ կհետաքրքրի...