Տոկիոյում Խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ

Tokyo

Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերում Է AFP-ն:

Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ տեղի կուենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Քոութսը, որը նաեւ գլխավորում Է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել Է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»:

«Դրանք կլինեն Խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը, լույս թունելի վերջում»,- ասել Է Քոութսը: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես Է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափի պարզեցման օգտին:

Պլանավորվում Է, որ դրանք կկազմակերպվեն երեք բազային սկզբունքների վրա. իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազարկում, որն անհրաժեշտ Է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաեւ Խաղերի անցկացման ձեւաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կհետաքրքրի...