Սահակաշվիլին Վրաստան վերադառնալու ցանկություն ունի, նա հանդես կգա հայտարարությամբ

Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավար Միխաիլ Սահակաշվիլին պատրաստվում է այսօր հայտարարությամբ հանդես գալ հայրենիք վերադառնալու ծրագրերի մասին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Վրաստան վերադառնալու մասին Սահակաշվիլին վերջին շրջանում հայտարարել էր քանիցս, իսկ օգոստոսի 27-ին նա վերջնականապես հաստատեց իր ցանկության մասին՝ սոցցանցում տեսաուղերձ հրապարակելով:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին Սահակաշվիլիի հայտարարության կապակցությամբ նշել է, որ Վրաստանի իշխանություններն ուրախ են նրա՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: «Հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն եւ, իհարկե, վրացական բանտ, քանի որ նա տարիներ շարունակ գտնվում է հետախուզման մեջ»,- ասել էր նախարարը:

Սահակաշվիլիի նկատմամաբ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված. նա երկրից հեռացել է 2013 թվականին, մինչ այսօր գտնվում է հետախուզման մեջ: Վրաստանում հոկտեմբերի 31-ին նշանակված են խորհրդարանական ընտրություններ, եւ ենթադրվում է, որ վերջինս քաղաքական կյանք վերադառնալու մտադրություն ունի:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...