Նվիրատվություն ստացած «MERCEDES-BENZ», 3 մլն 300 հազար ռուբլի․ ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հայտարարագիրը

Haykaz

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը 2020 թվականի մայիսի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։

Ըստ հայտարարագրի՝ Բաղմանյանը ո՛չ տարեսկզբին եւ ո՛չ էլ տարեվերջին անշարժ գույք չի ունեցել, իսկ որպես շարժական գույք հայտարարագրել է 2014-ին նվիրատվություն ստացած «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան, որը տարեվերջին պահպանվել է։

2019-ի սկզբում Բաղմանյանը կախնիկ ունեցել է 1 մլն 500 հազար ռուբլի, որը տարեվերջին դարձել է 3 մլն 300 հազար ռուբլի (շուրջ 21 մլն դրամ)։

2019-ին նա միայն ՀԱՊԿ-ում իր աշխատավարձից է եկամուտ ստացել. ընդհանուր առմամբ 3 մլն ռուբլի։

Բաղմանյանի կինը՝ Նարինե Ադամյանը, ըստ հայտարարագրի՝ տարեսկզբին համատեղ սեփականության իրավունքով ունեցել է 4 առանձնատուն Արաբկիր համայնքում, որը տարեվերջին պահպանվել է։

Նա 2019-ի սկզբին եւ վերջում կանխիկ ունեցել է 5 մլն դրամ։

Ադամյանը 2019-ին ստացել է 1 մլն 919 հազար 237 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է Երեւանի N 76 դպրոց ՊՈԱԿ-ում տնօրենի աշխատավարձից։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...