«Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանին

Shnorhakalutyun

«Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն
ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանին

Հարգելի պարոն Ղազարյան.
Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնի եւ «ՀԿԵ» ՓԲԸ ԱԾ աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է երկաթգծին պատկանող ռելսերի գողություն։
«ՀԿԵ» ՓԲԸ բնականոն աշխատանքին խոչընդոտող երեւույթներին արագ եւ օպերատիվ արձագանքելու, կատարված հանցագործությունները բացահայտելու, երկաթգծի շահերին վնասող անօրինական երւույթների դեմ պայքարում համագործակցության համար՝ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Չարենցավանի բաժնի վերոնշյալ միջոցառումներում ընդգրկված անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի եւ պետական ունեցվածքի պահպանության համար։
Հայտնում ենք մեր մշտական պատրաստակամությունը համագործակցության գործընթացում։

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Մելնիկով

«Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունՀՀ ոստիկանության պետ Վ. ՂազարյանինՀարգելի պարոն…

Опубликовано ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Вторник, 8 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...