Դատարանը տեղեկություն չունի՝ ինչու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել
«Ինչո՞ւ տուժող կողմը չի եկել, ինչո՞ւ չներկայանալու որևէ պատճառ չի ներկայացվել»,- նշեց պաշտպանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան՝ ասաց, որ դատարանը նույնպես այդ հարցի շուրջ տեղեկություն չունի:
Նշենք, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները նախօրեին հայտնել էին, որ չեն ներկայանալու «Մարտի 1»-ի գործով դատական նիստին: