Տիգրան Ավինյանն «Հին Երեւան» ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար է նշանակել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երեւան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երեւան» կառուցապատման ծրագրի նախագծային եւ շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ եւ հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: