Մենք ծանր սրտով բարդ որոշում ենք կայացրել. Քիմ Քարդաշյան

Qardashyan

 «Keeping Up With The Kardashians» շոուն փակվում է։ Այս մասին facebook-յան էջում հայտնել է շոուի գլխավոր աստղ Քիմ Քարդաշյանը։ 

 Մենք ծանր սրտով բարդ որոշում ենք կայացրել հրաժեշտ տալ «Keeping Up with the Kardashians» շոուին։ Մենք ավելին քան շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որոնք շոուն դիտել են տարիների ընթացքում եւ մեր կողքին էին վատ ժամանակներում, մեզ հետ կիսել են ուրախության ու արցունքների րոպեներ, վերապրել մեր հարաբերություններն ու երկրպագել երեխաներին։ Օրհնված են այն հիանալի հիշողություններն ու մարդիկ, որոնց վիճակվել է հանդիպել այս երկար ճանապարհին»,- գրել է Քարդաշյանը։ 

Ձեզ կհետաքրքրի...