Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 67–ամյա վարորդը Toyota Prado-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր.

Prado

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 88 PP 887 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Բժիշկները մինչև նրան հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որետղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչակա վարչության Թալինի քննչական բաժի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի անվտանգությունն ապահովելու նպատակով նրան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Էդգար Հովհաննիսյանը վերցրել է իր հսկողության տակ, ում քննիչի հանձնարարականով տեղափոխում են հիվանդանոց՝ պարզելու սթափության աստիճանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը ուղևորներ են: Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ նշված ճանապարհահատվածում բետոնե արգելապատնեշները գտնվում են ցաքուցրիվ վիճակում, ճանապարհին կատարվում են ճանաարհաշինարարական աշխատանքներ, սակայն բացակայում են նախազգուշացնող նշաններն ու լուսային փարոսիկները և վարորդները, մոտենալով նշված վայրին, չեն կարողանում կողմնորոշվել ու պատկան մարմինների քար անտարբերության պատճառով վթարի են ենթարկվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պատասխանատուների՝ խնդրին ոչ սրտացավ մոտեցման հետևանքով 30-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, և դրա վառ ապացույցը՝ ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, այս ու այն կողմ շպրտված բետոնե արգելապատնեշներն են և դրանց բախված ու կոտրված ավտոմեքենաների դետալները: Գոնե այս վթարից հետո ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հետևություններ անի ու կարգադրի, որպեսզի տեղադրեն նախազգուշացնող նշաններն ու ցաքուցրիվ եղած բետոնե արգելապատնեշները նորից տեղադրվեն նույն տեղում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...