«ԱվտոՎԱԶ»-ը սկսել է Lada 4×4-ի նոր հատուկ տարբերակի` Black-ի արտադրությունը. ահա թե ինչպիսին է այն լինելու

Black

Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը սկսել է Lada 4×4 մակնիշի ամենագնացի նոր հատուկ տարբերակի արտադրությունը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այսօր գործարանից դուրս են եկել Black անվանումը ստացած մոդելի առաջին 10 օրինակը՝ երեքդռնանի և հինգդռնանի տարբերակներով: Ձեռնարկությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ նորագույն մոդելը ստանդարտ ամենագնացից տարբերվում է հատուկ զարդանախշով, գործարանային մգեցված ապակիներով և մետաղական գույնի անվահեծերով:

Սրահը պատված է առավել որակյալ նյութերով և ներկայանում է ամբողջովին սև, այդ թվում և առաստաղը:

Ուժային համակարգն անփոփոխ է մնացել: Մեքենան համալրվել է 1.7 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որի հզորությունը կազմում է 83 ձիաուժ: Նոր Lada-ի գինը դեռևս հայտնի չէ:

 

yerevannews.sm

Ձեզ կհետաքրքրի...