Ես լավատես եմ և վստահ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք մեր միասնականությամբ. Արմեն Սարգսյան
«Ես լավատես եմ և վստահ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք մեր միասնականությամբ։ Մեր հանճարները պարբերաբար ասել են այս մասին։ Մենք դպրոցում մեր ազգային միասնության մասին բանաստեղծություններ ենք անգիր սովորում։ Սակայն կարծում եմ` դրանք արտասանելուց, իմանալուց, գիտակցելուց, վերլուծելուց այն կողմ կա նաև պարզապես զգալու խնդիր, որ քո կողքի հայ մարդը քո եղբայրն է կամ քույրը։ Այդ դեպքում այս կյանքում ոչ ոք քեզ չի կարող հաղթել»:
Հատված օգոստոսի 8-ին Չինարիում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքից
#Armpresident #ArmenSarkissian #Armenia ??