Բեյրութի նավահանգստի պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել

hrdeh Libanan

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում այսօր հրդեհ է բռնկվել: ТАСС-ի փոխանցմամբ՝ խոշոր հրդեհը բռնկվել է այն վայրի մոտ, որտեղ օգոստոսի 4-ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել:

Reuters գործակալությունը, վկայակոչելով իր թղթակցին, տեղեկացնում է, որ հրդեհը բռնկվել է նավահանգստի «դյութի ֆրի» գոտում:

Այս պահի դրությամբ՝ հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ: Դեպքի վայր են ժամանել հրշեջ եւ շտապօգնոթյան մեքենաները: 

Լրացում

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը սկսվել է ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի վնասվել և բոլորը տարհանվել են

Ձեզ կհետաքրքրի...