Կիրառվող սահմանափակումների շնորհիվ է, որ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է. կանխարգելիչ միջոցառումներ

Sahmanapakumner

Չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն հետևյալ սահմանափակումները

— արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները

— խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին

— պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ և այլն):

Կիրառվող սահմանափակումների շնորհիվ է, որ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է:

Չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում…

Опубликовано Shushan Stepanyan Четверг, 10 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...