Իրանում մահապատժի են ենթարկել ըմբշամարտի չեմպիոնին
Իրանում մահապատժի են ենթարկել հունահռոեմական ոճի ըմբիշ, երկրի չեմպիոն Նավիդ Աֆկարիին: Այդ մասին հայտնում է AP գործակալությունը:
27-ամյա մարզիկի նկատմամբ դատարանը նման ծանր պատժի է սահմանել 2018 թվականին Շիրազ քաղաքում տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ ոստիկանին սպանելու համար: Նա մեղադրվել է նաև հակաիշխանական խմբավորումներ ստեղծելու մեջ:
Ինչպես նշում է աղբյուրը, 54 և 27 տարվա ազատազրկման են դատապարտվել նաև ըմբիշի երկու եղբայրները՝ Վահիդ և Հաբիբ Աֆկարիները: Նրանք նույնպես մասնակցել էին հակակառավարական ցույցին:
a1plus.am