23-ամյա երիտասարդը կալանավորվել է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

14 amya

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ վերոնշյալ մարզի Տեղ համայնքի  Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը  2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում  սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել  նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ձեզ կհետաքրքրի...