Հայաստանում ռուս հետախույզները թափանցել են «հակառակորդի» թիկունք

rus

 Հայաստանում այս օրերին անցկացվող ռուսական ռազմակայանի զորավարժություններին ներգրավված են մեծ թվով ստորաբաժանումներ, տարբեր տեսակի ռազմական տեխնիկա և միջոցներ:

 Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախույզները հայ զինվորականների հետ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտ են իջեցրել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները գրոհային եղանակով Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից վայրէջք են կատարել «Ալագյազ» զորավարժարանում: Բեռնավորված բազմակիլոմետրանոց երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, փոխանցել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապի միջոցները, հարձակում կատարել հրամանատարական կետի վրա, առգրավել կարևոր փաստաթղթեր և գերիներ վերցրել:

Նշվում է, որ տարհանման ժամանակ հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի ստորաբաժանումների գրոհը, մշակել են վիրավորների տարհանումը՝ հետագայում նրանց առաջին բուժօգնություն ցուցաբերելով:

Հայաստանում այս օրերին անցկացվող երկկողմ զորավարժությունների շրջանակում ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողները և ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի(ԱԹՍ) հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային դրոնները:

«Ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետները «Ալագյազ» զորավարժարանում տեղակայել են ռադիոխանգարումների կայաններ, իրականացրել են հետախուզական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, խափանել պայմանական հակառակորդի կապի համակարգը, մշակել են տարբեր բարձունքներում թռչող հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման առաջադրանքները և տվյալները փոխանցել ՀՕՊ-ի ստորաբաժանումներին»,-նշել են ՀՌՇ-ում։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

«Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքների հաշվարկները 23 մմ ավտոմատ թնդանոթից մինչև 2,5 հազար մետր հեռավորության և մինչև 1,5 հազար մետր բարձրության վրա ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցածր թռչող դրոնները նմանակող թիրախները:

Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 1,5 հազար զինծառայողներ և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:

armeniasputnik.am

Ձեզ կհետաքրքրի...