Թուրքական կողմը պնդում է, որ նշյալ կղզիների սպառազինումը «հակասում է» Լոզանի պայմանագրի դրույթներին

Navatex

Թուրքիան Էգեյան ծովի Հիոս (թուրքական անվանումը՝ Սաքըզ) կղզու համար Navtex-ի (նավիգացիոն տելեքս) նոր ծանուցագիր է հրապարակել:

Նշվում է, որ այս Navtex-ի հրապարակումը կապված է Հունաստանի կողմից Էգեյան ծովի կղզիների սպառազինման հետ։ Թուրքական կողմը պնդում է, որ նշյալ կղզիների սպառազինումը «հակասում է» Լոզանի պայմանագրի դրույթներին

Թուրքիայի հրապարակած այս նոր Navtex-ը կավարտվի սեպտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ Navtex-ը միջազգային զգուշացում է որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին։

Ձեզ կհետաքրքրի...