Զեյթունում պայթյունից վնասված շենքը նախատեսվում է պատշաճ տեսքի բերել մեկ ամսից

Raynis

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյունից վնասված քառահարկ շենքի մի հատվածի ապամոնտաժման համար հայտարարվել է մրցույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսվա ընթացքում ավարտել: Վնասված հատվածն առանձնացված է, մետաղական ցանկապատ է տեղադրված, որպեսզի այդ հատվածում մարդկանց ելումուտն անվտանգ լինի: 

«Ինչպես գիտենք, պայթյունի հետևանքով 12 բնակարան է վնասվել: Մուտքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, բնակեցման համար պիտանի չէ: Շենքի մնացած մյուս մուտքերի հետ կապված արվեց ուսումնասիրություն, եզրակացությունը դրական է, այսինքն՝ պիտանի է բնակության համար: Հիմա մրցույթ է հայտարարված, որպեսզի կիսաքանդ, խարխուլ վիճակն ամբողջությամբ մաքրվի, ապամոնտաժվի, բերվի պատշաճ տեսքի»,-ասաց Կարեն Հակոբյանը: Բնակիչները ստացել են մեկ ամսվա համար 200 հազարական դրամ, տները վարձակալվել են, նրանց կացարանի հարցը լուծվել է: Ներկայում հյուրանոցներում բնակվողներ չկան, բնակիչները վարձակալած բնակարաններում են: Ինչպե՞ս է նախատեսվում լուծել բնակարաններ կորցրած բնակիչների բնակարանային խնդիրը.

«Այդ հարցը Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության տիրույթում է, հիմա քննարկում է գնում՝ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: Ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացվի»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը: 

Ինչ վերաբերում է պայթյունից վնասվածք ստացած 71-ամյա կնոջը, ապա Կարեն Հակոբյանը տեղեկացրեց, որ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: 

Օգոստոսի 26-ի առավոտյան ՔանաքեռԶեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեումնախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյունՔառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել էրվնասվել էր շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս էր եկել մոտ 20 մարդՄեկ հոգի տեղում մահացել էր, երկու բնակիչ էլ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 41-ամյա տղամարդու կյանքը փրկել չէր հաջողվել: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելըաշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելըհատկանիշներով:

Աննա Գզիրյան

Ձեզ կհետաքրքրի...