Հյուրընկալեցի բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Մարտիրոսյանին

My forest
 Հյուրընկալեցի բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Մարտիրոսյանին։
Քննարկեցինք երկուստեք համագործակցության և համատեղ նախագծերի մեր օրակարգը։
ℹ️Կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ տեղական ծառատեսակներ։ Այն արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։
➡️Անդրադարձանք նաև Վանաձոր-Դիլիջան մայրուղուց ոչ հեռու գտնվող, մոտ 3,5 հա տարածք զբազեցնող ամենամեծ՝ Գուգարքի տնկարանին, որի բացման արարողությունը նախատեսվում է շուտով։
Հայաստանի անտառածածկ տարածքները պետք է կրկնապատկվեն։
Անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն առկա վիճակի բարելավմանը, տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական և կոորդինացված քաղաքականություն վարելուն։
Միասնականությունն ու համատեղ ջանքը հաջողության միակ ուղին է

📌Հյուրընկալեցի բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Пятница, 18 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...