Հարձակում Սան-Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա. անհայտ անձինք այն հրկիզել են

San Francisko

Երեկ գիշեր Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեուն  կից գտնվող Հայ կենտրոնի վրա հարձակում է տեղի ունեցել, անհայտ անձինք հրկիզել են կենտրոնը, նյութական վնաս պատճառել: Այս մասին՝ հղումա նելով եկղեցու պատասխանատուներին, գրում է Asbarez-ը:

Նշենք, որ Հայ կենտրոնի մեջ է տեղակայված «Վասպուրական» սրահը եւ այնտեղ են գործում եկեղեցու ու շրջանի հայկական մեծ թվով կազմակերպություններ ու գրասենյակներ:

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուներն ու  համայնքի ղեկավարությունը, համագործակցելով արտակարգ ծառայությունների եւ օրինապահ մարմինների հետ, փորձում է բացահայտել, թե ով է կանգնած ատելության հողի վրա կատարված հարձակման հետեւում:

Հիշեցնենք, որ ադրբեջամետ եւ թուրքամետ անձինք հուլիսին հարձակվել էին  Սան Ֆրանսիսկոյի Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական Ազգային վարժարանի եւ անոր դրան կից գործող Հայկական կենտրոնի վրա, ատելության խոսք եւ հայհոյանքներ էին գրել կառույցների պատերին, ներկել դրանք Ադրբեջանի դրոշի գույներով:

Ձեզ կհետաքրքրի...