ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Fiat» (վարորդ՝ Նաիրի Դ․, ծնված 1991 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ղ․, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Նաիրի Դ․-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գառնիկ Զ․-ն (ծնված 1996 թ.) և Արմեն Շ․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Արման Ղ․-ն հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: