ԱՄՆ նախագահի թունավորման փորձ
Ամերիկացի իրավապահները հայտնաբերել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաքված թունավոր նյութով ծանրոցը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Պետության ղեկավարին հսկող ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննություն է սկսել: ՀԴԲ-ն նույնպես քննչական միջոցառումներ է իրականացնում: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:
Նախագահ Դոնալդ Թրամփին թույնով փաթեթ ուղարկողը կին է, և նրան արդեն բերման են ենթարկել: Շուտով կասկածյալին մեղադրանք կառաջադրվի:
2018-ի հոկտեմբերին էլ ԱՄՆ հետախուզական գործակալությունները ձերբակալեցին նախագահ Թրամփին և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին թունավորելու փորձի մեջ կասկածվողին: ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախկին սպա 39-ամյա Ուիլյամ Քլայդ Ալենը թունավոր նյութով մի քանի ծրար էր ուղարկել Սպիտակ տուն, ինչպես նաև Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին և ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողությունների ղեկավար, ծովակալ Ջոն Ռիչարդսոնին: