Թավշյա հեղափոխության մասին ֆիլմով կազդարարվի Լունենբուրգի ֆիլմերի փառատոնի մեկնարկը

Anaryun

Մշակութային ազդեցություն հիմնադրամը (CIF) հայտարարել է, որ իր առաջին նախագիծը՝ «Անարյուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն», շատ արագ ճանաչում է ստանում ու մեծ ժողովրդականություն վայելում համաշխարհային ֆիլմարտադրության մեջ: Պարետ Մարոնյանի հեղինակած վավերագրական ֆիլմը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են թավշյա հեղափոխության: Ժապավենը Indiedance Film Festival 2020-ում որպես լավագույն վավերագրական ֆիլմ, ինչպես նաև լավագույն պրոդյուսերական աշխատանքի համար հաղթող է ճանաչվել:

«Անարյուն» կոչվող ֆիլմը կցուցադրվի Կանադայի Լունենբերգ վավերագրական ֆիլմերի փառատոնի բացմանը, որը կկայանա սեպտեմբերի 24-ին:

Լունենբերգի ֆիլմերի փառատոնի առցանց արարողությանը մասնակցելու և ֆիլմը դիտելու համար անհրաժեշտ է գնել 4 դոլար արժողությամբ տոմս: Մասնակիցները ֆիլմի օգտին քվեարկելու հնարավորություն ունեն հանդիսականի մրցանակին արժանանալու համար

Ձեզ կհետաքրքրի...