Բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքին պետք է վերջ տրվի. Ռոմանոս Պետրոսյան
Բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքին պետք է վերջ տրվի
Ունենք տարածաշրջաններ, որտեղ հիդրոէլեկտրակայանների անհետևողական և անհաշվետու գործունեության, նախկին շրջանում լիցենզիաների տրամադրման և այլ գործոններով պայմանավորված, գետերի վրա գերծանրաբեռնված իրավիճակ է ստեղծվել։ Շատ գետերում, այդ թվում՝ խնդրո առարկա Եղեգիս գետի կիրճում ունենք էկոհամակարգի խեղում։
Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը, դեռ անցած շաբաթ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։
Առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալները։
Կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են։ Նախնական ուսումնասիրությունների հիման վրա կարող եմ ասել, որ կան էկոթողքերի զգալի խախտումներ։ Տնտեսվարողներից ոմանք որևէ կերպ չեն պահպանում սահմանված նիշի էկոթողքի ծավալը, որն ուղղակիորեն ազդում է էոկհամակարգի վրա, ինչն էլ վերջնարդյունքում հանգեցնում է ձորի բնապահպանական աղետալի վիճակին։
Փոքր ՀԷԿ-երը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն գետերը չպետք է դառնան դրանց զոհը։
?Բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքին պետք է վերջ տրվի Ունենք տարածաշրջաններ, որտեղ հիդրոէլեկտրակայանների…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Вторник, 22 сентября 2020 г.