Ասօր ընդունել եմ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը. Ռոմանոս Պետրոսյան

Romanos
Միջազգային համագործակցության օրակարգում
Ասօր ընդունել եմ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։
Ողջունեցի Դմիտրի Մարիասինին՝ առանձնահատուկ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։
Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։
➡️Անդրադարձանք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։
ℹ️Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։
➡️Կարևորելով Սևանի պահպանության և առողջացմանն ուղղված աշխատանքները, Դմիտրի Մարիասինին ներկայացրեցի «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ընտելացող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային նոր քաղաքականության իրականացման ընթացքը, որ վերջնարդյունքում պետք է հանգեցնի Սևանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ու լճի կենսապաշարների կայուն կառավարմանը։
➡️Քննարկեցինք Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու համագործակցության հնարավոր եզրերը։
➡️Չշրջանցելով նաև անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները, անդրադարձանք նաև անտառային կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին։
Տեղեկացրեցի, որ այս պահին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ևս ընթանում են խորքային փոփոխություններ։ Կադրային վերափոխումների արդյունքում մոտ ապագայում անհամեմատ կբարձրանա կառույցի աշխատանքային արդյունավետությունը։
➡️Քննարկեցինք նաև մի շարք միջազգային` Գլոբալ էկոլոգիական և Կանաչ կլիմային հիմնադրամների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են ինչպես Հայաստանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, այնպես էլ էներգախնայող վարքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել էներգակիրների կայուն կառավարման և վերարտադրվող էներգիայի մեխանիզմների կայացման և կատարելագործման վրա։
Իմ պատրաստակամությունն հայտնեցի էլ ավելի խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ ինչպես կառույցների, այնպես էլ անձնական շփման մակարդակներում՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայրի։

📌Միջազգային համագործակցության օրակարգումԱսօր ընդունել եմ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Вторник, 22 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...