Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել

dzkan xanut

Ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի «Թթու ջուր» տանող ճանապարհի ձկան խանութում պայթյուն է տեղի ունեցել:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ փորձաքրեագետները: Պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսն ամբողջությամբ՝ գույքի հետ միասին: Խանութը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում: Հարեւանությամբ կան մի շարք այլ խանութներ եւս:

Մեր տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակից: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:  Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...