Լուկաշենկոն գաղտնի անցել է նախագահական պարտականությունների կատարմանը, երդվել

Lukashenko

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է նախագահի պաշտոնը՝ անցնելով երդման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է բելառուսական БЕЛТА գործակալությունը:

Միջոցառումն անցկացվում է Բելառուսի Անկախության պալատում, նախապես հայտարարված կամ ծանուցված չի եղել, հրավիրված է մի քանի հարյուր մարդ: Նրանց թվում են իշխանության բարձր օղակների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, պատգամավորներ, պետական խորհրդի անդամներ, պետական կազմակերպությունների ղեկավարներ եւ միայն պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահական երդման տեքստը նա կարդացել է բելառուսերենով:

Մինչ այս պահը ինաուգուրացիայի օրը պահվել է խիստ գաղտնի: Ըստ բելառուսական օրենսդրության՝ ընտրված նախագահը պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը ընտրության արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում: Այս տարի այդ ժամկետը սպառվում էր հոկտեմբերի 9-ին:

Երդման արարողությունից հետո Բելառուսի ընտրական հարցերով կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան ստորագրել է Լուկաշենկոյի նախագահության մասին պաշտոնական վկայականը:

Եղել են հարյուրավոր անձանց ձերբակալումներ, կան հազարավոր բերման ենթարկվածներ, ցույցերը ցրելու համար կիրառվել է բռնի ուժ, տեխնիկա, ջրցաններ եւ այլն, սակայն ընդդիմությունը մնում է իր պահանջին, անգամ ընդդիմության առաջնորդների ձերբակալումից եւ նրանց նկատմամբ քրգործերի հարուցումից հետո:

Ձեզ կհետաքրքրի...