Հրազդանում խաչքարի ընկնելու հետեւանքով մահացած տղամարդը Ջրառատի թաղապետն է եղել

Xachqar

Հրազդանում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը  Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր՝ Ստեփան Կոտանյանը: Այս մասին Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով ցավակցություն։

«Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:

Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող տարածքում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի․ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարն ընկել է վրան։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...