Վարչապետը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ են նշանակվել:
Ըստ այդմ՝ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ