Ինչպիսի տեսք ունեն մեր բակերի մեծամասնությունը եւ ինչպիսին կարող են լինել, եթե մենք ուզենք

Barepoxum

Ինչպիսի տեսք ունեն մեր բակերի մեծամասնությունը եւ ինչպիսին կարող են լինել, եթե մենք ուզենք։
Առաջին երկու լուսանկարներում նույն բակն է՝ մի քանի ամսվա տարբերությամբ։ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 12 հասցեի բակի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ մաքրել են բակում կուտակված անճոռնի շինություններն ու այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարելարգվել ու կանաչապատվել է։
Սա իսկապես օրինակելի դեպք է։ Բնակիչների ու քաղաքային իշխանության կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք արագ արդյունքներ ունենալ։ Շատ ոգեւորված ենք բոլորս՝ բնակիչները, վարչական շրջանի ու քաղաքի ղեկավարությունը։ Շնորհակալ ենք բոլոր ներգրավված մարդկանց։ Հուսով ենք, օրինակը վարակիչ կլինի բոլոր մյուս թաղերի ու բակերի համար։

Ինչպիսի տեսք ունեն մեր բակերի մեծամասնությունը եւ ինչպիսին կարող են լինել, եթե մենք ուզենք։Առաջին երկու…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Четверг, 24 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...