Թուրքերը զայրացած են Հայաստանի անկախության կապակցությամբ թյուրքական ժողովուրդների շնորհավորանքից

Turqia

Թուրքիայի քաղաքացիները վրդովված են, որ Ղազախստանը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ և չի մտածել «պանթյուրքիզմի» մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հույն լրագրող Պոլ Անտոնոպուլուսը:

«Դրանք դեռ չեն գիտակցում, որ իրենք պարզապես թյուրքացած հույներ են, հայեր և այլ անատոլիական ժողովուրդներ, իսկ Կենտրոնական Ասիայի իսկական թյուրքերը նրանց այդպիսին չեն համարում»,- հավելեց լրագրողը:

Լրագրողը նաև միացել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1inlur.am

Ձեզ կհետաքրքրի...