Գեղարքունիքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին երեկ Ծովագյուղում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրարող «գլավարներից» մեկին.

covshyughciq

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում, կատարելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, մասնավորապես պարզել են, թե որտեղ կամ որ վայրերում է հնարավոր որպես թաքստոց իր համար օգտագործում և թաքնվում երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղում, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարվելու մեջ կասկածվող, 33-ամյա Ս. Թովմասյանը: Վերջինս, տեղեկանալով, որ ոստիկանները ինչպես ժողովուրդն է ասում՝ «նստել են իր պոչին», այլ ելք չունենալով, ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Սևանի բաժնից ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս անձանց՝ որոնց թիվն անցնում է 50-ը, ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Իսկ գյուղապետը միչև այս պահը թաքնված է, սակայն ոստիկանությունը կարճ ժամանակում կապացուցի, թե «ում օրն է 40 օր»: Երեկ «առյուծ կտրած», այսօր «խոնարհ հարսի» նման ոստիկանություն ներկայացած, 33-ամյա Ս. Թովմասյանն է Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել էին «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այնուհետև դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները և, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի էին շիկացրել մթնոլորտը և նույնիսկ չէին սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել էին ոստիկանների վրա։ Դրա արդոյւնքում մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը և Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել էր այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ձեզ կհետաքրքրի...