«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մարդ, որ իրենով «լցնում» է ժամանակները

Sos

«Այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է։ Նրան ամենքս գիտենք որպես մեծ դերասանի։ Իսկ ովքե՞ր են տեղյակ նրա գրքերից, նրա պատմվածքներից, վիպակներից եւ արձակ այլ ստեղծագործություններից։

…Մենք ապրել ենք փափազյանական երկերի ընթերցանության հիացմունքը, առնչվել ենք մեծ դերասանի` արդեն գրողական հասուն ձեռագրին: Այժմ եւս նույն հնարավորությունն ունենք: Սոս Սարգսյանի ստեղծագործություններն են: Նա գրող է, հասուն ձեռագրով գրող, «լիքը» ասելիքով գրող, գեղագիտության սեփական ներկապնակն ունեցող գրող:

Մեծ է դերասան Սոս Սարգսյանը, նա մեզ տվեց կերպարներ, որոնք մեր կյանքի ուղեկիցը եղան, եւ որոնց կտանենք մեզ հետ արդեն: Բայց հավատացեք. բացեք ու կարդացեք նրա գրական գործերը եւ տեսեք` արդյո՞ք քո ուղեկիցը չի դառնա նրա Մովսեսը` Մոսոն…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Ձեզ կհետաքրքրի...