Հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ

dzerbakalvel en

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի 4 աշխատակից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանը, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Տիգրան Ավանեսյանը, Գրիգոր Մխիթարյանը և Նարեկ Բարսեղյանը։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում, թե ինչ քրեական գործի շրջանակում են նշված անձինք ձերբակալվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ձեզ կհետաքրքրի...