«Գորշ գայլերի» քաղաքական թևի առաջնորդը Հայաստանին անվանել է «թշնամի»
«Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարություն է արել արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով Բաքվի նախաձեռնած հարձակման վերաբերյալ:
Բահչելին Հայաստանին որակել է որպես թշնամական երկիր և ակնարկել, որ հիմա «նոր արյունոտ էջ է բացվում»։
«Մեր արյունով, մարմնով ու էությամբ Ադրբեջանի կողքին ենք»,-ասված է կուսակցապետի հայտարարության մեջ:
ermenihaber.am