Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

trmp

ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», — ասել է Թրամփը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՆախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստԱդրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Ձեզ կհետաքրքրի...