Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն

Acakh

 Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն:

«Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  սկսած գործողությունները, որտեղ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Շատ կարևոր է ու կենսական անհապաղ վերջ դնել այս վայրագությանը ու մարդկության դեմ հանցագործությանը։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր հարձակվողական ուժը, այդ թվում՝ հրավիրված օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի դեմ։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանությունը կանխելու համար, սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Heavy military fights are still continuing against #NagornoKarabakh, many victims on both sides. The territory of the…

Опубликовано Henrikh Mkhitaryan Вторник, 29 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...