Թուրքիայի կործանիչով խոցված հայկական ՍՈՒ-25-ի զոհված օդաչուն ազգությամբ ռուս ՀՀ ԶՈՒ մայոր է. ԱԳՆ

Azgutyamb rus

ՀՀ ԱԳ նախարարությունը քիչ առաջ մանրամասներ է հրապարակել երեկ՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան, թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչի օդաչուի մասին։

Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ զոհված օդաչուն ազգությամբ ռուս, ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը:

Ձեզ կհետաքրքրի...