Հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար. ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌՆԵՐ

Iskander

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 
«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը, իբր, պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»,- գրել է Ստեփանյանը:

Ձեզ կհետաքրքրի...