ՀՀ վարչապետը ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարց Պուտինի հետ չի քննարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը:
«Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է վարչապետը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում:
«Հայաստանը չի դիտարկում Ղարաբաղ խաղաղապահներ բերելու հնարավորությունը»,- ընդգծել էնա։
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությանը: «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:
Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Նա նաև նշել է, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
1lurer.am