ՊԲ-ն բնակելի թաղամասի հարևանությամբ խոցել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք

tan mot

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է բնակելի թաղամասում ադրբեջանական անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ հրապարակելով լուսանկարներ:

«Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ»:

Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ձեզ կհետաքրքրի...